Հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո իշխանությունները սկսեցին քաղաքական ռեպրեսիվ հայտարարությունները, որոնք որևիցե քաղաքական օրակարգ չեն պարունակում։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, հրավիրված ասուլիսում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
«Այդ հայտարարությունները սպառնալիքներ էին պարունակում, իսկ դրան հետապնդեց այս քրեական հետապնդման աշխատանքները։ Այս օրերին հազարից ավել քաղաքացիներ, մարդիկ ովքեր մտահոգ են ստեղծված իրավիճակով, եկել են իրենց զորակցությունը հայտնելու՝ պահպանելով բոլոր պաշտպանիչ միջոցները, սակայն նրանց բերման են ենթարկում անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունենում»,- ասաց Էնֆիաջյանը։
Էնֆիաջյանն ընդգծեց, որ ոստիկանությունը երեկ նույնպես անհամաչափ ուժ է կիրառել, խոչընդոտում էր լրագրողների բնականոն աշխատանքները և որևէ մեկը պարզաբանում չի ներկայացնում ստեղծված իրավիճակի մասով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







