Այսօր ուժի մեջ է մտնում ՀՀ պարետի Տիգրան Ավետինյանի որոշումը, որի համաձայն բնակության վայրից դուրս գալիս քաղաքացու համար պարտադիր է դառնում անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը:
Հակառակ դեպքում՝ անձը կտուգանվի՝ 10 հազար դրամ:
Որոշումն ամբողջությամբ՝
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`
1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ
տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N
63 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ կետից հետո լրացնել 6.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝
«6.1. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր
է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի
կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը».
2) 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. «Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 13-
ով» բառերից հետո լրացնել «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական
մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել սույն որոշման
հավելված N 6-ով» բառերը.
բ. «Գեորգի Ավետիսյանին» բառերից հետո ավելացնել «ՀՀ Պետական
եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ
համատեղ» բառերը.
3) 11-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. «6-րդ և 7-րդ կետերով» բառերը փոխարինել «6-րդ, 6.1-ին և 7-րդ
կետերով» բառերով.
բ. «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել ՀՀ Պետական եկամուտների
կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.
4) 11-րդ կետից հետո ավելացնել 11.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝
«11.1. ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի
պարտականությունները կատարող Գնել Հասրաթյանին՝ ՀՀ
ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ համատեղ ապահովել
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,
զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական,
մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում,
բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների
կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և
ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային
կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և
սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ
վերահսկողությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ս.թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:59-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







