Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:48

Նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպում են ունեցել տեսազանգի ձևաչափով

Հունիսի 11-ին տեղ է ունեցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի տեսազրույցը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների միջև երկկողմ և բազմակողմ բազմամյա փոխհամագործակցությունը և կարևորել համավարակով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում համագործակցության շարունակականությանը միտված համատեղ ջանքերի գործադրումը:

«Covid-19-ի ընթացքում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերած օգնությունը մեծ է, և վստահաբար կարող եմ ասել, որ այս փուլում բարեկամական երկրների աջակցությունը օգնում է հաղթահարել ճգնաժամը: Շնորհակալություն եմ հայտնում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, համայնքներում տեխնիկայի և կոմունալ հարմարությունների ապահովման և այն համալիր աջակցության համար, որ ԱՄՆ-ն ՄԶԳ-ի միջոցով ցուցաբերվել է մեր գերատեսչության տիրույթում գտնվող ոլորտներին և ուղղություններին, այդ թվում` հանքարդյունաբերությանը և էներգետիկ բնագավառին»,-ասել է նախարար Պապիկյանը:

Խոսելով համավարակի գլոբալ մարտահրավերների մասին՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարևորել է դրանք հաղթահարելու ուղղությամբ միասնական ջանքերի գործադրումը՝ վերահաստատելով ՀՀ-ի հետ հարաբերությունները ընդլայնելու և տարբեր ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

«Կարևոր է, որ հնարավորություն ունեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել, թե ինչպես կարող են Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործակցել մի շարք առանցքային հարցերի շուրջ, որոնք կօգնեն Հայաստանի կայուն և ներառական տնտեսական աճին, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացմանը»,-նշել է Լին Թրեյսին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+