Հանրապետությունում վերջին մեկ օրում իրականացվել է կորոնավիրուսային 2297 հետազորություն, որից հաստատվել է 628 նոր դեպք, 173 պացիենտ առողջացել է և գրանցվել է 13 մահ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Կառավարության արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։
«Մոտ 7000 պացինետներ գտնվում են տնային հսկողության տակ, իսկ մնացած 1800-ը գտնվում են հիվանդանոցային հսկողության տակ։ 425 հոգի գտնվում է ծանր, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում, 23 հոգի միացված են արհեստական շնչառության ապարատին»,- ասաց Ավանեսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







