Շտապ օգնությունն այս օրերին կատարում է ահռելի աշխատանք, խոսքը վերաբերում է թե՛ հիվանդների մեկ բուժհաստատությունից մեկ այլ բուժհաստատություն տեղափոխելուն, որպեսզի ախտորոշումն ու բուժումն էլ ավել արդյունավետ կատարվի, թե՛ հիվանդների հոսպիտալացումներին ու տնային կանչերի բժշկական ապահովմանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Պարետատան նիստից հետո հրավիրվաճ պետազրույցում ասաց Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը։
«Վերջին ցուցումներով՝ հոսպիտակալացման ենթակա չեն այն հիվանդները, ովքեր ջերմում են 38 աստիճանից ոչ ավել, արյան թթվածնային հագեցվածությունը կազմում է 93 և ավելի տոկոս և շնչառական շարժումների թիվը րոպեում 22-ից պակաս է։ Այն վարակակիրները ենթակա են բուժապահովման պոլիկլինիկաների կողմից և այդ մեծ աշխատանքի մի մասը դրված է շտապօգնության վրա, քանի որ երբեմն լինում են հիվանդներ, ովքեր չեն ցանկանում դիմել պոլիկլինիկաներին կամ պարզապես նրանց անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն»,- ասաց բժիշկները։
Գևորգյանը տեղեկացրեց, որ շտապ օգնության որոշ բժիշկներ աշխատանքի են անցել կորոնավիրուսային կենտրոններում, այդ պատճառով շտապ բուժօգնության բժիշկների թիվը մի փոքր պակասել է, սակայն շտապ օգնությունն իր ողջ անձնակազմով անում է ամեն ինչ, որպեսզի այդ բացը չզգացվի։
Խոսելով կանչերի թվի աճի մասին՝ բժիշկը նշեց, որ կանչերի թիվը բնականաբար աճել է համավարակի ժամանակահատվածում, մեծ մասը կազմում եմ ջերմող հիվանդներոը ում մոտ հաստատված չէ դեռևս կորոնավիրուսային հիվանդությունը, սակայն այդ մարդիկ վախեցած են, որ կվարակեն իրենց հարազատ խոցելի խմբում գտնվող մարդկանց։
Տիգրան Գևորգյանը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրելով դիմակները պատշաճ կերպով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







