Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական երկխոսությունը շատ ակտիվ է, ներառական, երկկողմ հարաբերությունների զարգացման շատ հստակ ծրագրեր մենք ունենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Շարունակվում է մշտական երկխոսությունը վարչապետի ու Իրանի նախագահի միջև, եղել է կոնկրետ զրույց մեր ծրագրերն առաջ տանելու առումով, արտգործնախարարների մակարդակով պահպանվում է երկխոսությունը, մեր դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են շատ ակտիվ, մեր օրակարգը ձևավորված է ունի բավականին մեծ ծավալ և այդ ուղղությամ մենք շարունակելու ենք աշխատել»,- ասաց նախարարը։
Անդրադրառնալով Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու հարցին՝ Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ն ունի իր շահերը, որը պետք է հետապնդի՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ-ն նպատակ չունի քաղաքականություն իրականացնել մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ մյուսի։
«Մենք ունենք օրինակներ, թե ինչպես է Հայաստանը համադրում իր քաղաքականությունը իր գործընկերների հետ՝ միևնույն ժամանակ հետամուտ լինելով սեփական շահերին»,- նշել է նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







