Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա, առնվազն՝ այս պահին, դրա համար կան բավարար ռեսուրսներ ու գործիքակազմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այն հաշվարկներն ու հրապարակումները, որոնք ես լսել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, վկայում են, որ ֆիզիկական անձնաց մասով փոփոխություն չեն լինելու»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով մյուս սպառողներին՝ նա նշեց, որ եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա այլ սպառողների համար որոշակի չափով թանկացման հավանականություն կա:
Հարցին՝ հայկական կողմը այժմ սահմանին քննարկու՞ մ է գնի պահանումը կամ նվազեցումը, Գրիգորյանը նշեց, որ գազի գնի շուրջ բանակցությունները մշտական պրոցես են, որովհետև սահմանին գազի գնի ձևավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմներ չկան և դա է պատճառը, որ խնդիրը ներառվել է ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր օրակարգում:
«Գազի գնի ձևավորման ալգորիթմը պետք է լինի հստակ պայմանավորված և երկարատև»,-ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ գազի գնի շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերելու, ֆորմալիզացնելու և իրավական տեսք տալու համար լավագույն հարթակը ԵԱՏՄ-ն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







