Վերջին մեկ օրում Հնարապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 566 նոր դեպք՝ ի տարբերությոն նախորդ օրվա 428-ի։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը նշեց, որ թվերի աճը պայմանավորված է նաև իրականացվող թեստերի թվով․ վերջին մեկ օրում իրականացվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն, իսկ դրական նոր թեստերի տոկոսն իրականացված թեստերի մեջ կրկին նույնն է՝ 25 %:
«Ցավոք սրտի գրացվել է մահվան 18 մահվան դեպք՝ այսպիսով մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 245-ի։ Ունեցել ենք հարաբերական կայուն մահճակալային ծանրաբեռնվածություն։ Վերջին տվյալներով՝ մոտ 500 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց նախարարը։
Թորոսյանը նշեց, որ առավոտյան ժամը 9-ի դրությամբ՝ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվը 32 հոգի է, որոնցից 28-ը հոսպիտալացվել է, իսկ 4-ը գտնվում են տանը, սակայն կհոսպիտալացվեն կամ կտեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ։
Նախարարը նշեց, որ իրավիճակը վերահսկելի պահելու համար պետք է խիստ վերահսկողություն սահմանել հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ և՛ կազմակեպություններում, և՛ հանրության նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում գնալ խստացումների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







