Եվրոպական հանձնաժողովը մինչև այս շաբաթվա վերջ իր մոտեցումն է առաջարկելու Եվրամիությանը՝ կորոնավիրուսի պատճառով այլ երկրների քաղաքացիների մուտքի սահմանված սահմանափակումները հանելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, մամուլի ասուլիսում հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը: Սահմանների բացումը կարող է սկսվել արդեն հուլիսի 1-ից, ասել է նա։
Բրյուսելը Եվրամիության անդամ երկրներին կառաջարկի համակարգված մոտեցում՝ հիմնված սահմանների մասնակի և աստիճանական բացման վրա, հաղորդում է France24-ը:
Եվրահանձնաժողովը հաշվի կառնի նաև այն, որ որոշ երկրներ արդեն սկսել են թուլացնել վերահսկողությունը միակողմանի կարգով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







