Այսօր Պուշկինի լեռնանցքի ոլորաններում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և մոտ 10 մետր սահել ձորակը. ինչի հետևանքով կան վիրավորներ:
ԱԻՆ-ից տեղեկանում ենք. որ ահազանգը ստացել են հունիսի 11-ին, ժամը 01:57-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տելման Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ևմոտ 10 մետր սահել ձորակը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Արթուր Դ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սպիտակի ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Տելման Մ․-ին եւ Արսեն Պ․-ին (ծնված 1985 թ.): Տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







