Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:16

ՄԻՊ գրասենյակը գերծանրաբեռնված է աշխատում՝ շաբաթական 7 օր, օրական 24 ժամ ռեժիմով․ ՄԻՊ

Կորոնավիրուսի արդյունքում քաղաքացիներից ստացված բողոքներն էլ հաշված՝ արդեն ստացվել են ավելի շատ բողոքներ, դիմումներ, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է  ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն-եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդման քննարկման ժամանակ։

«Մենք արդեն հունիսի դրությամբ ստացել ենք այնքան բողոք, ինչքան ունեինք ամբողջ նախորդ տարվա ընթացքում, նույնիսկ՝ ավելի: Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում ունեինք 13140, հիմա ունենք 13300 բողոք: Աշխատակազմն աշխատում է գերծանրաբեռնված, ոչ բոլոր աշխատակիցներն են ներկա:

Բողոքները շատանում են, և պետք է նշեմ, որ բողոքների մեծ մասը իրազեկվածության պակասից է գալիս»,- նշեց Թաթոյանը։ ՄԻՊ խոսքով՝  արտակարգ դրության ընթացքում կանոններն ու կարգերը արագ են փոփոխվում, քաղաքացիներից շատերը չեն հասցնում տեղեկանալ դրանց մասին, ինչն էլ բողոքի առիթ է դառնում:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ լինում են օրեր, երբ գրասենյակը ստանում է 5-6 անգամ ավելի զանգ: Արդյունքում ՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործում է շաբաթական 7 օր, օրական 24 ժամ:

Նա, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց իր աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի ու ծայրաստիճան ծանրաբեռնված ռեժիմով աշխատելու համար։ ՄԻՊ նշեց, որ 2019 թվականին երկու բյուջետային ծրագրի իրականացման համար ՄԻՊ գրասենյակը 14 միջոցառում է նախատեսել:

Անդրադառնալով ֆինանսավորման աղբյուրներին, Թաթոյանը շեշտեց՝  գրասենյակն իր գործունեության համար հիմնական միջոցները՝ մոտ 95.5 տոկոսը, ստանում է պետբյուջեից, սակայն գումար է ստացվում նաև արտաքին դոնորներից՝ ի դեմս տարբեր միջազգային կազմակերպությունների:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+