ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության Սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է Միության երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համալիր ծրագրի նախագիծը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հարցերով դաշնային ծառայություն ղեկավար Աննա Պոպովայի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ռեժիմով, կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության Սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի (ղեկավարների խորհուրդ) այս տարի տասներորդ նիստը, որի ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները:
Ղեկավարների խորհրդի հանդիպման ընթացքում համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կորոնավիրուսային և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու միջոցառումների համալիր ծրագրի նախագիծը: Փաստաթղթի քննարկումը սպասվում է հանձնաժողովի կոլեգիայի առաջիկա նիստում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հետագա հաստատմամբ։
Համալիր ծրագիրն ուղղված է ինչպես ԵԱՏՄ երկրներում նոր կորոնավիրուսով ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի կարգավորմանը, այնպես էլ համաճարակային ներուժով այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու արձագանքմանը:
Ղեկավարների խորհուրդը նաև քննարկել է Միության երկրներում նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով պանդեմիայի հակազդման գործնական փորձին այն ձեռնարկություններում։
Հաջորդ նիստերում նախատեսվում է քննարկել սահմանված սահմանափակումների մեղմացումը և բնակչության ազատ տեղաշարժի աստիճանական վերսկսման պայմանները: Հաղորդագրության համաձայն՝ նիստի մասնակիցները բարձր գնահատական են տվել և շնորհակալություն հայտնել Ռուսաստանին՝ այս թեմայով ուսուցողական սեմինարների շարք կազմակերպելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







