Հունիսի 8-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Չինարի գյուղի թիվ 13 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչն առավոտյան տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ 10 հրշեջ-փրկարար։
Փրկարարները «Չափարղի աղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Սայադ Մ․-ին (ծնված 1966 թ.) և ուղեկցել Չինարի գյուղ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 10 աշխատակից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







