ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆբ-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին։
Նա հիշեցրել է, որ համավարակի կանխարգելման շրջանակներում Վրաստանի կառավարության կողմից կայացված որոշմամբ արգելված է օտարերկրացիների մուտքն իր տարածք։
Ըստ Նազարյանի՝ այն քաղաքացները, որոնք հայտնվում են Լարսի անցակետում կանգնում են փակուղու առաջ:
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու միակ հնարավոր ճանապարհն օդային ուղին է։ Ընդ որում, այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կամ Մոսկվայում ՀՀ դեսպանությունում»,-հայտնել է նա։
Նազարյանը տեղեկացերլ է, որ առաջիկա թռիչքները տեղի կունենան հունիսի 10-ին՝ Կրասնոդար և Միներալնիե Վոդի քաղաքներից, նախատեսված է թռիչքներ նաև Մոսկվայից, որոնց մասին դեսպանությունը պարբերաբար տեղեկացնում է։
«Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել գործող կարգին, ներդրված սահմանափակումներին և Հայաստան վերադառնալը իրականացնել Ռուսաստանում մեր դիվանագիտական ծառայության մարմինների հետ համակարգմամբ»,-նշել է Նազարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







