Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 323 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 228 մարդ, մահացել է 5 մարդ, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 7 876 դեպք է հայտնաբերվել,4 377 մարդ բուժվել է, 93-ը՝ մահացել, 3 406-ը շարունակում են բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Նրանցից 69-ի վիճակը գնահատվում է ծանր, 80-ը՝ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ կայուն:
Անցած ժամանակահատվածում իրականացվել է կորոնավիրուսի 343 391 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







