ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի դերասան Արմեն Ջիգարխխանյանը ուղեղի կաթված է ստացել, հոսպիտալացվել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին գրում է Baza տելեգրամ ալիքը:
«Հայտնի դերասանի և ռեժիսորի վիճակը գտնվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը հայտնել էր, որ Ջիգարխանյանն իրեն լավ չի զգում և ի վիճակի չէ գնալ թատրոն:
Տեղեկությունը թարմացվում է…
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







