ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 8-ին, ժամը 01:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայի մեջ կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 16-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Ford Transit» (վարորդ՝ Գագիկ Թ․, ծնված 1986 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Տիգրան Հ․, ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Կարեն Գ․-ն (ծնված 1996 թ․), Գրիշա Ա․-ն (ծնված 2000 թ․) և Միքայել Գ․-ն (ծնված 1995 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Աբովյանի ԲԿ: Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







