Պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ հրաժարական են տվել։ Այս մասին գրում է 168.am-ը։
Ավելի վաղ իր հրաժարականի մասին հայտնել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Կայքի տեղեկություններով՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:
Ըստ նույն աղբյուրների՝ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, ինչպես նաև Դ. Անանյանի խորհրդականներն ու օգնականները ևս կհեռանան ՊԵԿ-ից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







