Առաջիկայում Եկատերինբուրգից Երևան քաղաքացիների տեղափոխման համար կիրականացվի չարտերային չվերթ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Եկատերինբուրգում ՀՀ պատվո հյուպատոսությունը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, մոտ ժամանակներս լուծվում է Եկատերինբուրգից Երևան քաղաքացիներին չարտերային չվերթ իրականացնելու հարցը։ Բոլոր հարցերի համար կարող եք դիմել պատվո հյուպատոսության աշխատակիցներին հետևյալ հեռախոսահամարներով՝ 8 (800)22 22 566 Viber/ WhatsApp, 8 (922) 22 60 566 Viber/ WhatsApp»,- ասվում է պատվո հյուպատոսության տարածած հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/armdip66/photos/a.282124852439263/610749086243503/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







