ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունիսի 4-ին, տեղի ունեցած նիստում լրացումներ կատարեց հակաճգնաժամային 8-րդ միջոցառման մեջ:
Ընդլայնվել է կորոնավիրուսի հետևանքով տուժած մասնավոր հատվածի վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի՝ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկը:
Աջակցությունը կտարածվի ևս 9 ոլորտի վրա՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի արտադրություն, թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների արտադրություն, էլեկտրական սարքավորումների արտադրություն, պատճենահանման գործունեություն, համակարգիչների և կենցաղային ապրանքների նորոգում, ֆիզիկական առողջության հետ կապված գործունեություն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը նշեց, որ ծրագրի ընդլայնմամբ կծածկեն ևս 1875 կազմակերպություն, որոնց մոտ աշխատում է 9171 աշխատակից:, իսկ ընդհանուր աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ։
Փոխնախարարը հայտնեց, որ պետական օժանդակության 8-րդ միջոցառումից արդեն օգտվել է 124609 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







