«Մենք այնքան ենք «սիրում» մեր երեխաներին, որ պատրաստ ենք հրաժարվել սեփական երեխայից և խնամակալ ձևակերպել դպրոցում աշխատող որևէ մեկին, որպեսզի երեխան գնա տվյալ «էլիտար» դպրոցը: Խոսքեր չունեմ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը հայտնել է, որ այսօր կոնկրետ զանգ է ստացվել համապատասխան ստորաբաժանումում, որի ժամանակ ծնողը ցանկացել է լրջորեն քննարկել խնամակալության ձևակերպման հնարավորությունները։
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158385551208501
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







