Երկիր մոլորակին 11 կիլոմետր ժամ արագությամբ մինչև 570 մետր տրամագծով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է մոտենում: Ըստ ամերիկյան տիեզերական գործակալության(NASA)՝ այդ աստերոիդը համարվում է պոտենցիալ վտանգավոր, քանի որ դրա ուղին հատելու է Երկրի ուղեծիրը, գրում է RT-ը:
Թիվ 163348 աստերոիդը հայտնաբերվել է 2002 թվականին: Արևի շուրջ մեկ պտույտն այն կատարում է երկրային 300 օրվա ընթացքում:
Աստերոիդը Երկրին ամենամոտը կգտնվի հունիսի 6-ին: Այս անգամ, սակայն, այն մոլորակի համար վտանգ չի ներկայացնի, քանի որ կմոտենա մոլորակին մի հեռավորության վրա, որը 13 անգամ ավելի է, քան մինչև Լուսին ընկած տարածությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







