Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ պարետատան քննարկման ժամանակ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է, որ կորոնավիրուսից մահացած 80-ն անց մարդու հոգեհանգստի արարողության ժամանակ հանգուցյալի 2 դուստրերը վարակվել են և նույնպես մահացել են կորոնավիրուսից:
«Այսինքն, այս դեպքով մենք մեկ ընտանիքում 3 մահ ունենք կորոնավիրուսից: Այնպես որ, մենք ասում ենք կրեք դիմակներ, քանի որ Հայաստանում կան հազարավոր ասիմպտոմ հիվանդներ, նրանք նույնիսկ բողոքներ չունեն, որ դիմեն առողջապահական հիմնարկ, թեստավորվեն և պարզվի նրանց հիվանդ լինլու հանգամանքը»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ եթե պահենք երեք կանոնները, ապա 95 տոկոս հավանականությամբ չենք վարակվի ու չենք վարակի ուրիշներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







