Վարչապետի և նախարարի միջև տարաձայնություններ չեն կարող լինել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին։
«Վարչապետի և նախարարի միջև տարաձայնություններ չեն կարող լինել։ Վարչապետը լսում է բոլորին և որոշումներ կայացնում, և կառավարության անդամները պարտավոր են կատարել այդ որոշումները»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ քննարկումները, ընդհանուր առմամբ, բավականին բուռն են ընթանում, բոլորն էլ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն ունեն, և հենց այդ քննարկումների շնորհիվ են առավել օպտիմալ լուծումներ գտնում։
«Ընդհանուր առմամբ, մեր ռազմավարությունն այն է, որ հավասարակշռենք սոցիալական, տնտեսական և առողջապահական բաղադրիչները»,-ասել է վարչապետը ՝ միաժամանակ նշելով, որ պետական մարմինների աշխատանքի բացարձակ սինխրոնիզացման մասին խոսել դեռ պետք չէ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







