Մեղրիում այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նշել է, որ անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ պետք է մոտենալ ստեղծված իրավիճակին։
«Հարգելի՛ սյունեցիներ, Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին և հորդորներին՝ շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։ Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝
-լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից,
-հնարավորինս բացառե՛ք շփումները,
-կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,
-կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,
-պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը»։
Մարզպետը նշել է, որ մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք և ահա՝ ունեն այս նոր 8 դեպքը։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների»,- ընդգծել է մարզպետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







