ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 26-ին, ժամը 19։05-ին ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 3 հասցեում գնտվող «Արցախբանկ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կիևյան 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Մ․) և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Նարեկ Հ․, ծնված 1990 թ․), ինչի հետևանքով մոտոցիկլետի ուղևոր Սյուզաննա Բ․-ն (ծնված 1992 թ․) ստացել է մարմնական վնասվածքներ։
Փրկարարները Սյուզաննա Բ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







