Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, քսանօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսօր արդեն կկատարեմ կադրային առաջին նշանակումները: Սպասվում են նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ»,- գրել Հարությունյանը։
ԱՀ նախագահը նաև ֆեյսբուքյան իմ էջով ուղիղ եթերում խոսել է ինչպես կադրային նշանակումների, այնպես էլ սպասվող կառուցվածքային փոփոխությունների և այդ որոշումների հիմնավորումների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







