Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 602 է։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Արարատի մարզպետարանը։
Նշվում է, որ 602 վարակվածներից 227-ն առողջացել են, իսկ 8-ը՝ մահացել։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի»,- ասվում է Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







