Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172-րդ կմ-ում բախվել են 51-ամյա Վարդան Բաբայանի վարած Jinbei մակնիշի 525 AO 61 համարանիշի և Գորիսի բնակիչ 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը.
Ըստ նախնական տվյալների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Ինչպես ցույց է տվել փորձաքննությունը, Վ. Բաբայանը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Աղբյուրի համաձայն, «Jinbei»-ը շտապօգնության մեքենա է և վարորդը բժշկի ուղեկցությամբ Երևանից Կապան էր տեղափոխում կորոնավիրուսով վարակակիր պացիենտի: Վթարից հետո պացիենտը Կապան է տեղափոխվել Սիսիանի շտապօգնության ախտահանված հատուկ մեքենայով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







