Երևանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Այս մասին տեղեկատվությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը նշեց, որ այս գիշեր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներից 2-ը մահացել են: Մահացածներից մեկը եղել է 90 տարեկան տղամարդ, մահն արձանագրվել է կորոնավիրուսից, մյուս մահացողը եղել է կին, որի մահը վրա է հասել այլ հիվանդությունից:
«Նորքի տուն-ինտերնատի 14 բնակիչ այս պահին գտնվում է հիվանդանոցում: Հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: 11-ի վիճակը բավարար է, կայուն է»,- նշեց խոսնակը:
Մարտիրոսյանը հավելեց, որ երեք ասիմպտոմ հիվանդ մեկուսացված է հենց տուն-ինտերնատում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







