Հայաստանում hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5271-ի: Մայիսի 20-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 2419 է, փաստացի բուժվում է 2758-ը, գրանցվել է մահվան 67 (+3) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 44071 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 27-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 5041 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







