Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին Մինսկում: Նման որոշում է կայացվել այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը լիաժամկետ ձևաչափով անցկացնելու առաջարկով հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ իր նախաձեռնությունն անհրաժեշտության դեպքում չի բացառում խորհրդի նիստի կազմակերպումը տեսակոնֆերանսի ձևաչափով՝ մինչ հանդիպումը։
Նիստի մասնակիցները համաձայնել են բելառուսական պետության ղեկավարի առաջարկին: Նիստի հստակ ամսաթիվը կորոշվի ավելի ուշ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







