Հայաստանում hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 218 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5041-ի: Մայիսի 18-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է ևս 145 քաղաքացի, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը 2164 է, փաստացի բուժվում է 2788-ը, գրանցվել է մահվան 64(+3) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 43041 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 25-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 4823 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







