Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հարևան երկրներ արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը 2019 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 27,6 տոկոսով և կազմել է ավելի քան 8 մլրդ կիլովատ ժամ, ինչը 6 անգամ ավելի է, քան այս տարվա էլեկտրաէներգիայի ներկրումը:
IRNA-ի տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականին Իրանը էլեկտրաէներգիա է արտահանել Հայաստան, Ադրբեջան, Պակիստան, Աֆղանստան, Իրաք և Նախիջևան:
Այդ երկրներ արտահանման ընդհանուր ծավալը 2019 թվականին կազմել է 8 մլրդ 31 մլն կՎտ ժամ, 2018 թվականի համեմատ Իրանից ԷլեկտրաԷներգիայի արտահանումն ավելացել է մոտ 1 մլրդ 736 մլն կՎտ-ով:
2019 թվականին էներգակիրների ներկրման ծավալը կազմել է մոտ 1 մլրդ 329 մլն կՎժ, որից 1 մլրդ և 294 մլն կՎտժ- ն եղել է Հայաստանից, իսկ 34 մլն կՎտժ-ն՝ Նախիջևանից։
Այս տարի Իրանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է 436 մլն կՎտժ-ի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 19 տոկոսով, և Իրանի էլեկտրաէներգիայի արտահանման դրական ընթացքը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







