ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մեկնաբանել է 168 ժամ լրատվականի «Pressing» հաղորդման շրջանակներում հնչեցված միտքն այն մասին, որ Covid-19-ի բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթը բանակում փորձարկումներ է անցնում. «Անդրադառնալով Covid-19-ի բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»,-գրել է խոսնակը:
ՊՆ խոսնակը պարզաբանել է, որ տվյալ լուծույթը դեռևս 2019 թ. սահմանված կարգով պաշտոնապես գրանցվել է, այն դեղ չէ և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է: Գրառմանը կից նա ներկայացրել տվյալ արտադրանքի պետական գրացման վկայականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







