Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:19

Մենք ուզում ենք, որ գիտությունը ՀՀ-ում պրակտիկ նշանակություն ունենա. վարչապետ

Մենք ուզում ենք, որ գիտությունը Հայաստանում պրակտիկ նշանակություն ունենա։ Այս մասին նշել է վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today  գործակալության հարցին, թե ինչ տեսլականներ ունի վարչապետը ՀՀ-ում պետական կառավարման համակարգ-գիտական կազմակերպություններ փոխգործակցության զարգացման վերաբերյալ։

«Մոլեկուլյար քիմիայի ինստիտուտում կորոնավիրուսի թեստերի արտադրության նախագիծ կա։ Այդպիսի նախագծեր կան և կլինեն։ Գիտության ֆինանսավորումը 1,5 մլրդ-ով ավելացրել ենք, և մենք ուզում ենք, որ գիտութունը Հայաստանում պրակտիկ նշանակություն ունենա, աջակցող կոնկրետ պրոդուկտ ունենա, բայց մյուս կողմից պետք աջակցենք ֆունդամենտալ գիտությանը՝ հոդվածների, հետազոտությունների հրապարակմանը, որը շոշափելի արտադրանք դառնալու համար պետք է երկար ճանապարհ անցնի»,-նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով փորձագիտական ոլորտին՝ Փաշինյանը տխուր փաստեր  է մատնանշել. «Առաջին հարցն այն է, որ թե ինչ ռեֆորմներ է  անհրաժեշտ է կատարել։  Պատասխանների 90 տոկոսն այն է, որ եկեք գնանք  Եվրոպայից մասնագետներ բերենք, որ աջակցություն ցուցաբերեն։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեր մասնագետները առնվազն եվրոպական մասնագետների ներուժը ունենան»,-նշել է վարչապետը՝ թվարկելով այն ոլորտները որտեղ կառավարության կողմից բարեփոխումներ են ձեռնարկվել։

Վարչապետը հավելել է նաև, որ կրթության ոլորտում բարեփոխումները հանդիպում են լայն հասարակական դիմադրության։ «Շատ դեպքերում այդ բարեփոխումների գործընթացը շատ չի արագացվում, որ ոչ թե կառավարությունը դա ստիպի, այլ հանրությունը պահանջի, որ արագ իրականացնենք կրթական ոլորտի բարեփոխումները»,-նշել է վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+