Մայիսի 15-ին` ժամը 01:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էզրաս Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են․ առկա է վառելիքի արտահոսք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Blue Wild» (վարորդ՝ Դավիթ Մ․, ծնված 1993 թ․) և «Mitsubishi Lancer» (վարորդ՝ Սմբատ Մ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







