Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:04

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով խնդրագիր է ներկայացվել

Ուկրաինայի նախագահի կայքում խնդրագիր Է հայտնվել, որը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, դիմում եմ ձեզ ՝ խնդրելով աջակցել ողջ հայ ժողովրդին ճշմարտության և պատմական արդարության համար հարյուրամյա պայքարում», — AnalitikaUA.net-ի փոխանցմամբ այս մասին գրում է խնդրագրի հեղինակ, «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։ 

«Ռասայական, կրոնական կամ որեւէ այլ հատկանիշով ժողովուրդների դեմ հալածանքները, ճնշումները և զանգվածային սպանությունները հանցագործություն են մարդկության դեմ, որը վաղեմության ժամկետ չունի։ Նման գործողությունները պետք է համարժեք գնահատական ստանան ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից ՝ ապագայում նման ողբերգություններ թույլ չտալու համար։

Այս հարցը շատ ավելի բարձր է քաղաքական բոլոր շահերից. խոսքը գնում է այն արժեքների մասին, որոնց վրա դաստիարակվելու են հաջորդ սերունդները, որոնցից կախված կլինի անվտանգությունը, բարեկեցությունը և ազատ զգալու հնարավորությունը։ Համոզված եմ, որ այս ուղենիշները հոգեհարազատ են ողջ ուկրաինացի ժողովրդին և անձամբ Ձեզ։

Այդ իսկ պատճառով կոչ եմ անում Ձեզ՝ պետական մակարդակով ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն ճանաչելու համար և ապրիլի 24 — ը սահմանել այդ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր», — նշված է խնդրագրում:

Ինչպես սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, երբեմն գալիս է ժամանակը, երբ ուզում ես բարձրաձայն խնդրել բոլորին միավորվել. միավորվել հանուն արդարության, ճշմարտության և պատվի:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին  Ուկրաինայի Ռադայի մի քանի տասնյակ պատգամավորներ տեսաուղերձով հարգել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+