ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլից» պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ»,- ասվում է գրառման մեջ։
https://www.facebook.com/edd.marukyan.7/posts/674041676714352
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







