Սյունիքի մարզում դժբախտ դեպք է գրանցվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 6-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Շամբ գյուղի ջրամբարի հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել:
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արայիկ Ս.-ն (ծնված 1970 թ.) ընկել է Շամբ գյուղի «Ղուդիս ձոր» կոչվող տարածքի ժայռից (մոտ 7-8 մետր): Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







