Կդժվարանամ ասել, թե որքան գումար է ծախսվում ամեն վարակակրի պահման համար։ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին ի պատասխան նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա խնդրեց հարցումը ուղարկել գրավոր և խոստացավ պատասխանել։Նախարարը նշեց, որ հարցի մոտիվը չի հասկանում, միթե՞ կասկած կա, թե իրենք մտավախություն կա թե քաղաքացիներին արհեստականորեն պահում են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։
Արսեն Թորոսյան տեղեկացրեց, որ դեպքեր կան, երբ վարակակիրներին 40 օր և ավելի պահում են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։ Հյուրանոցներում պահվող վարակակիրների դեպքում, ինչպես պարզաբանեց Թորոսյանը, պատճառն այն է, որ վիրուսը շարունակում է հայտնաբերվել այդ մարդկանց մոտ։
Ինչ վերաբերում է հիվանդանոցներին, Թորոսյանը նշեց, որ դեպքեր կան, երբ հիվանդությունը ծանր է ընթանում, և պացիենտին ստիպված են լինում ավելի երկար բուժում տալ և սա զուտ բժշկական որոշում է՝ սիմպտոմները հաշվի առնելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







