Երեկ ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Նա Արարատի մարզի բնակիչ էր: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Ցավակցում եմ մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







