Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:27

Սպառնալիքի լեզուն ժխտված է, բանակցային լեզուն՝ ընդունված․ Մնացականյան

Մենք միշտ խոսել ենք, որ հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա: Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կատարի, որը համադրելի չէ մեր հռչակած սկբունքներին, ենթադրում է զիջում և վնասում է մեր ազգային անվտանգությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ ևս մեկ անգամ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը առ այն, որ Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում բանակցային սեղանին դրված է կարգավորման փուլային տարբերակը։

Նախարարի խոսքով՝ 2019 թվականի ընթացքում ծավալուն աշխատանք է տարվել՝ համանախագահների ընդգրմամբ, իսկ հիմնական քննարկման առական եղել են ՀՀ նախանշած սկբունքները։ Դեկտեմբերին Բրատիսլավայի նախարարական հանդիպմանը ՀՀ համար անընդունելի է եղել  Ադրբեջանի դիրքորոշումը և դա  համապարփակ արտահայտվել է նախարարի ելույթում։

Նախարարը մանրամասնեց, որ որպես բանակցողի՝ իրեն անհրաժեշտ է համադրել այն, ինչ անհրաժեշտ է արտահայտել հրապարակայնորեն, և այն, ինչ պետք է անել, որ բանակցային գործընթացը սահուն շարունակվի՝ մեր որդեգրած կարևորագույն սկզբունքներին համապատասխան:

Մնացականյանը նշեց, որ կա քաղաքական մրցակցություն, կարևորագույն անվտանգային խնդիրը օգտագործվում է ներքին քաղաքականության մեջ։

«Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կատարի, որը համադրելի չէ, ենթադրում է զիջում և վնասում է մեր ազգային անվտանգությանը։ Մի կարևորագույն սկբունք կա այս ամենում՝ սպառնալիքի լեզուն ժխտված է, բանակցային լեզուն՝ ընդունված»,- ընդգծեց ԱԳ ղեկավարը։

Մնացականյանը վստահեցրեց՝  ինչը գոյունութուն ունի այսօր անվտանգային համակարգ է և պաշտպանական գծեր։ Ըստ նրա՝ մեր դիրքերը բանակցային գործընթացում շատ-շատ ամուր են, քանի որ մեր հասարակության մեջ կա կոնսենսուս և ներքին ուժ այս առումով։

«Պետք է վստահ լինել՝ համազզգային կոնսենսուսի հիման վրա է մեր ներգրավումը բանակցային գործընթացում։ Ղարաբաղի անվտանգությունն առաջնային է, Հայաստանը եղել և մնում է Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը, սպառնալիքի լեզուն ժխտված է, ստատուսի և անվտանգության շուրջ յուրաքանչյուր քննարկում հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի վրա՝ դիրքորոշումների այնպիսի համադրություն, որտեղ մենք խստագույնս պահպանում ենք կամ ամրապնդում ենք հիմա կամ ավելի երկար ժամանակով այն, ինչն ամենաառաջնայինն է»։

Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ գործընթացն իրապես բարդ է, բայց գործընթացի մեջ սկզբունքները կան՝ սխալ է մեկը, ով համարում է թե Ադրբեջանի կամ մեր մոտեցումները ընդունելի է բոլորի համար։

«Պետք է աշխատել համատեղ սկզբունքների վրա, պետք է ժամանակի մեջ թույլ չտալ անվտանգային համակարգի խախտում, որի մեջ ստատուսի հարցը կարևորագույն, գերակա անվտանգային գործիքներից մեկն է»,- նշեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ չի լինելու 2016 թվականի, 1991-94 թթ կրկնություն։

Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների հետ համագործակցությանը, ապա ըստ ԱԳ ղեկավարի, այն եղել է շատ սերտ, ինչը  թույլ է տվել հստակ լինել մեր մոտեցումների մեջ։

«Արցախի ներգրավածությունը  մեզ համար նաև պրակտիկ հարց է՝ երկու տարի անց մեզ չի հաջողվել հարցը ներառել բանակցային գործընթացում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ենթադրությունները, թե հնարավոր է բանակցային գործընթացում խոսվում է մի բան, իսկ հրապարակային հայտարարվում է այլ բան՝ անհեթեթություն է։

Ըստ նախարարի՝ ինքն առավել ամուր է զգում իրեն, քանի որ իր մանդատը՝ որպես բանակցող, բխում է կառավարության մանդատից, իսկ կառավարության մանդատը ժողովրդի մանդատից։

ԱԳ նախարարը հայտարարեց նաև, որ Հայաստանն այս ընթացքում մշտական կապի մեջ է եղել համանախագահների հետ։

«Մենք մնում ենք շատ սերտ կապի մեջ և շարունակում ենք տարբեր քննարկումներ՝ կապված առաջին հերթին իրավիճակին արձագանքելու հետ և զինադադարի ռեժիմը պահպանելու առումով»,- ասել է Մնացականյանը:

Նա տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ այս շրջանում պահպանվում է համեմատաբար հանգիստ վիճակ: «Բայց մենք անմիջապես ենք արձագանքում ցանկացած զարգացման, որն անհանգստության առիթ է տալիս»,- ասել է նա՝ կարևորելով գլոբալ զինադադարը պահպանելու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

«Բնականաբար, ներկայիս պայմաններում սա էական է բոլորիս համար»,- ընդգծել է նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+