Հայաստանում մայիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2507-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 1071 քաղաքացի, փաստացի բուժվում է 1393 -ը, գրանցվել է մահվան 39 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 24942 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 4-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







