«Ծրագիրը կիրականացվի վեց մարզերում. դրանք են՝ Սյունիքը, Լոռին, Շիրակը, Վայոց ձորը, Տավուշը և Գեղարքունիքը: Հիմնականում կլինեն բարձրադիր գոտիները: Ծրագիրը երեք կազմակերպությունների միջոցով է իրականացվելու: Մարդիկ կարող են աշխատանքներին ներգրավվել՝ հետևելով հայտարարություններին, որոնք կարվեն այն համայնքներում, որոնց վարչական տարածքներում են գտնվում գետերը: Խոսքը մինչև 1000 աշխատակցի մասին է, և նրանք կաշխատեն 10-15 օր»,- նշեց փոխնախարար Մելիքյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նախնական գնահատմամբ՝ ամեն օր հնարավոր է առնվազն 200 կտրոն տնկել, ուստի ծրագրի մասնակիցներն օրական կաշխատեն 10 հազար դրամ, քանի որ մի կտրոն տնկելը կարժենա 50 դրամ:
Մելիքյանը հայտնեց, որ նախատեսվում է, ընդհանուր առմամբ, տնկել 2 միլիոն կտրոն, այս ծրագրի իրագործման համար էլ նախատեսված է 200 միլիոն դրամ:
«Բացի կտրոնների տնկումից՝ նախատեսվումէ նաև ցանկապատում, որտեղ ևս կպահանջվեն աշխատակիցներ, և նրանք այդտեղ ևս գումար կվաստակեն»,- նշեց փոխնախարարն ու հրաժարվեց դեռևս գումարի հստակ չափեր նշելուց՝ հավելելով, որ այն կախված է ծավալներից:
Մելիքյանը նշեց նաև, որ աշխատանքները համակարգող կազմակերպությունները համապատասխան խորհրդատվություն կիրականացնեն, այսինքն՝ հատուկ գիտելիքներ ու փորձ աշխատանքը չի պահանջում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







