Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:13

Մեր երկրում այսպիսի ծավալով քրեական գործեր չեն քննվել․ գլխավոր դատախազ

Այս պահին տարբեր նախաքննական մարմինների վարույթում ունենք մի քանի քրեական գործեր քննության՝ նախադեպը չունեցող ծավալներով: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դավթյանը հայտնեց, որ քրեական գործով ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ առկա են օպերատիվ և փաստական տվյալներ 10-15 տարի թաքցված և արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների վերաբերյալ:

Դատախազի խոսքով՝ այդ տնտեսական գործունեությունն իրականացվել է մոտ 100 սուբյեկտների կողմից:

«Ըստ տեղեկությունների՝ այդ գործունեությունը ղեկավարվել է մեկ-երկու կենտրոններից: Սխեման այնպիսին է, որ այդ գործունեության արտոնյալ հատվածն այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել: Դա առերևույթ վկայում է, որ այդ գործունեությունը կազմակերպվել է այնպիսի եղանակով, որ դրանց բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն: Մեր երկրում այսպիսի ծավալով քրեական գործեր չեն քննվել»,- ասաց Դավթյանը:

Դատախազը նաև հայտարարեց, որ այդ քրգործերից մեկն առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, ևս մեկը՝ Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդմանը:

Դատախազը նշեց, որ Միքայել Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ աշխատում են գործընկերներ երկրների իրավապահների հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+