Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսային վարակով 38 809 հիվանդ ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարի հայտարարությանը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսից (COVID-19) մահվան 92 նոր դեպք, մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 992-ի:
Վերջին մեկ օրում հաստատվել է վարակի 2392 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114 653-ի։
Առողջապահության նախարարի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 29 230 թեստ, իսկ հիվանդության բռնկումից ի վեր կատարվել է 948 115 թեստ:
Նշվում է նաև, որ մոտ ժամանակներս Թուրքիայի առողջապահության համակարգը կհաղթահարի Covid-19-ի 1 մլն թեստի նշագիծը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







