Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:08

Հայաստանում 300 միլիարդ, առավել ևս 385 միլիարդ դրամ ազատ փող չկա․ Թունյան

Հայաստանում 300 միլիարդ, առավել ևս 385 միլիարդ դրամ ազատ փող չկա։ Եթե խոսքը գանձապետական հաշվի մասին է, ապա այնտեղ եղած փողը մի քանի անգամ պակաս է, և այն էլ հստակ նպատակների համար է, ազատ չէ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝  արձագանքելով ԼՀԿ պատգամավորների հայտարարություններին։ Վերջինները պնդում են, որ կառավարությունը ազատ դրամական միջոցներ ունի, բայց չի օգտագործում կարիքավորներին օգնելու համար։

Թունյանն իր վրդովվմունքը հայտնեց քնարկումների ընթացքից՝ նշելով, որ եթե Ազգային ժողովում քննարկումները պետք է լինեն այս մակարդակի, ապա ավելի լավ է՝ չլինեն։

«Որևէ մեկին թվում է, որ այնտեղ սնդուկով փողերը դրվա՞ծ են որևէ հաշվի վրա, և մենք մեզ կրակն ենք գցել, լրացուցիչ փողի աղբյո՞ւր ենք ման գալիս»,- ասաց Թունյանը։

Պատգամավորի խոսքով՝ փոփոխությունների քննադատները հիմնականում դժգոհ են այն հանգամանքից, որ կառավարությունը կոնկրետ ծրագրեր չի ներկայացրել, որոնց կանդրադառնան բյուջետային միջոցների վերաբաշխումը: Թունյանը նշեց, որ կառավարության հաշվետվողականությունը խորհրդարանին ապահովելու ընդդիմախոսների պահանջը միանգամայն տրամաբանական է և արդարացված, բայց երբ խոսքը սովորական հանգամանքների մասին է: Իսկ հիմա երկիրը գտնվում է ֆորսմաժորային իրավիճակում, երբ հետագա գործընթացները դժվար է կանխատեսել, իսկ խնդիրների լուծումները իշխանություններից օպերատիվություն են պահանջում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+