Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 15։00-ին, SkyUp ավիաընկերությունը կիրականացնի Կիև-Երևան չարտերային թռիչքը։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է այսօր Կիև-Երևան-Կիև ուղղությամբ իրականացվելիք չարտերային թռիչքի ուղևորների ցանկը։
Դեսպանությունը հաղորդում է, որ նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել և այժմ ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։
«Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը ցուցակում, իսկ ովքեր չեն արձանագրվել, խնդրում ենք շտապ հաղորդագրություն ուղարկել դեսպանության FB էջին կամ զանգել մեզ թեժ գծով +380733737447»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







