ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «10X մարկետ» խանութի մոտակայքում այրվում է ստվարաթուղթ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հատիսի փողոցում գտնվող «10X մարկետ» խանութի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:15-ին, մարվել՝ 22:33-ին: Այրվել է ստվարաթուղթ (մոտ 0,5 խմ), տաղավարի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ) և շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







